«Դատական նիստերի տեսանկարահանումն ու հրապարակումը կարգելվի՝ մինչև բոլոր վկաների հարցաքննության ավարտը»․ Րաֆֆի Ասլանյան
![]() 97 Այսօր, 12:42 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ բոլորի, ներառյալ լրագրողների համար դատական նիստերի տեսանկարահանումը և ձայնագրումը, դրանց հրապարակումը լինելու է արգելված՝ մինչև գործով բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Սա գործնականում նշանակում է, որ մինչև կողմերի եզրափակիչ ելույթներին անցնելն այլևս հնարավոր չէ տեսագրել ու ձայնագրել նիստերը, քանի որ հիմնական դատալսումների փուլում պահպանվում է կողմերից յուրաքանչյուրի՝ դատաքննության ծավալը լրացնելու, այդ թվում՝ նոր վկաներ հարցաքննելու միջնորդությամբ հանդես գալու իրավունքը։ Ինքս համաձայն եմ այս օրենսդրական փոփոխությանը, քանի որ այն բխում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից, բայց կարող են լինել նաև այլ մեկնաբանություններ»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
«Դատական նիստերի տեսանկարահանումն ու հրապարակումը կարգելվի՝ մինչև բոլոր վկաների հարցաքննության ավարտը»․ Րաֆֆի Ասլանյան
9112:42«Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց»․ Ռուբեն Մխիթարյան
11011:42«Սպանությունը խոստովանած անձը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
27311:18Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալը 7 ամիս առաջ հնչած կրակոցների մասնակից է եղել
18410:54««Արա, էդ ում բան ասեցիր» տղայական բարքերը դեռ շատերի կյանքն են խլելու»․ Ստյոպա Սաֆարյան
16010:48Իրավիճակը՝ Մերձավանում․ սպանության գործով 2-րդ անձ է ձերբակալվել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
22709:42Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:30«Մեզ չհաղթեցին՝ մեզ դավաճանեցին ու թիկունքից խփեցին»․ Սամվել Հայրապետյան
20704:06