Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առանց դատարանի վճռի հայտարարում են՝ գործը բացահայտված է»․ Հովհաննես Իշխանյան

«Առանց դատարանի վճռի հայտարարում են՝ գործը բացահայտված է»․ Հովհաննես Իշխանյան
102
Այսօր, 13:48

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվս մի հաստատում, որ ՔՊ-ն է կազմակերպել Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչությունը:
Գործը դեռ դատարան սկի չհասած ու առանց դատարանի վճռի, հայտարարում են, որ գործը բացահայտված է:
Ցանկացած գործ բացահայտված է համարվում դատարանի վճռից հետո, ոչ թե ՔՊ-ի ֆեյքերի հայտարարությամբ:
Հետևաբար, հրահանգված է բացահայտված համարել, որ իրական կազմակերպչի մասին կասկածը վերանա:
ՔՊ-ն ահաբեկչական խմբավորում է, որը վաղը թե ուշ վնասազերծվելու է»։