Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեր բանակը Մռավից մինչև Արաքս ցխել է թշնամուն». Վահրամ Մարտիրոսյան

«Մեր բանակը Մռավից մինչև Արաքս ցխել է թշնամուն». Վահրամ Մարտիրոսյան
163
Այսօր, 19:06

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա էլ Քարվաճառի ուղղությամբ պատերազմական գործողություններն են, հղումը մեկնաբանությունում։
Այնպես չէ, որ իմ ու պատերազմից տեղյակ մարդկանց համար սա նորություն է։ Բայց շատ կարևոր է, որ բոլորը վերջապես համոզվեն, որ մեր բանակը 44-օրյաjին ոչ թե մի կերպ դիմադրել ու անխուսափելիորեն պարտվել է, այլ ընդհակառակը՝ Մռավից մինչև Արաքս բառի բուն իմաստով ցխել է թշնամուն։
Հիմա թվերով ու փաստերով, որը արտացոլված է այս տեսանյութում և պատերազմը ներկայացնող այլ խրոնոլոգիաներում։
1.
Այս տեսանյութում ևս հստակ ի ցույց է դրվում, որ մեր բանակը պատերազմը վարել է պրոակտիվ ռեժիմում։ Մի կերպ, անհույս պաշտպանվողի թեզը բացարձակ կեղծ է։
2.
Մռավից մինչև Արաքս՝ բոլոր 9 պաշտպանական շրջաններում բանակը գործել է համակարգված ձևով․ այսինքն գործել է բանակը, այլ ոչ թե միայն անհատներն ու խմբերը։ Պնդումը, թե դիմադրությունը եղել է հատվածային և միայն անհույս հերոսության հաշվին, բացարձակ կեղծ է։ Մենք բանակ ունեցել ենք!
3.
Տեսեք մեր սպաների զինվորական գործին տիրապետելու և գրագիտության մակարդակը։ Նույն վարքագիծը հստակ կարմիր թելով նկատվում է Ջաբրայիլում և ամենուր։ Պնդումը, թե մեր սպաները կրթված չէին, իսկ բանակը պրոֆեսիոնալ չէր, բացարձակ կեղծ է։
4.
Մեր ու թշնամու կորուստները 1/10 հարաբերությունից էլ բարցր են եղել։ Մեր մարտունակության գերազանցությունը ադրբեջանական ուժերի նկատմամբ բացարձակ է։ 1/10-ը թիվ է, որը պատերազմի իրականությունը կեղծողների աչքն է թափելու։
5.
Ուշադրություն դարձրեք, որ ամբողջ տեսանյութի ընթացքում ոչ ոք օդից չի խոսում։ Չնայաց, որ ամբողջ ընթացքում թշնամին ԱԹՍ-ներով հարձակվել է մեր ուժերի վրա։ Որովհետև իսկական կռված տղերքի համար օդը ընդամենը ազդեցիկ գործոնն էր, բայց ոչ երբեք որոշից ուժ։ Իսկ դասալիքների ու տգետների համար՝ օդը, օդը, բայրաքթառը։
Այսքանից հետո բնական հարց է առաջանում՝ բա եթե 1/10 հարաբերությամբ ջախջախում էինք, ապա ինչու պարտվեցինք։
Հարավային ճակատի ամբողջ երկայնքով նույն իրավիճակն էր, ինչ Մռավում․ բանակը ընդունել էր առաջին հարվածը և հետո, անցնելով հակահարձակման, վերականգնել էր ռազմաճակատի գիծը։ Թշնամու լավագույն ուժերը հազարներով արդեն գետնին էին պառկած։
Ու "հանկարծ"՝ կռվող բանակին զրկեցին համալրումից։ Ջաբրաիլում, աչքներիս դեմը՝ օրերի, կարելի է ասել ժամերի ընթացքում անառիկ կանգնած բանակը ենթարկեցին համակարգային կոլապսի։
#մերուժըմերմեջէ»: