Կիրակի, 28 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սա երկար չի տևի, հայը շուտով դեն կնետի ծանր բեռը». Կարին Տոնոյան

«Սա երկար չի տևի, հայը շուտով դեն կնետի ծանր բեռը». Կարին Տոնոյան
153
Այսօր, 21:36

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԳԺՎԵԼՈՒ
Ու նորից մենակ ենք՝ ես և պատերազմը....
Մենք երկուսս էլ ատում ենք իրար. երկուսս էլ խլած բան ունենք իրարից՝ նա որդուս խլեց ու Արցախս, ես նրանից խլել եմ մահվան վախը....
Նժդեհն ասում էր՝ նա է հաղթում, ով իր հոգուց վանել է մահվան վախը: Ես գիտեմ, որ դու պետք էիր, որ մեր երկրում համատարած վախ տիրի, բայց ցավի պես վախն էլ է մի օր սովորական դառնում, ու մարդը հոգնած ու զզված մշտապես վախենալուց, դեն է նետում այն... Սա երկար չի տևի, հայը շուտով դեն կնետի այդ ծանր բեռը՝ պարտադրած վախը և...
Ուրեմն մենք դեռ կհանդիպենք... Դու ինձ կվերադարձնես Մենուայիս կյանքի գինը՝ Արցախ աշխարս: Եվ այդ օրը, հենց այդ օրը, երբ դու կխոստովանես քո պարտությունը, ես կհանդիպեմ Մենուայիս... Նա կդիմավորի ինձ կարմիր-կարմիր կակաչների մեեեծ փնջով»:

Աղբյուրը`   Կարին Տոնոյան