Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Սպանությունների, բռնությունների, ինքնասպանությունների ալիքը գնալով ավելի է մեծանալու». Արա Պողոսյան

«Սպանությունների, բռնությունների, ինքնասպանությունների ալիքը գնալով ավելի է մեծանալու». Արա Պողոսյան
127
Երեկ, 22:54

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրում սպանությունների, բռնությունների, ինքնասպանությունների ալիքը գնալով ավելի է մեծանալու, ավելանալու է հանցագործությունների թիվը, դրանց ծանրության աստիճանը։ Արդարության միջավայրի շոշափելի բացակայությունը իր հերթին նոր վենդետաներ է առաջ բերելու։ Հետո, նրանք, ովքեր կարծում են, թե այդ ատելությունն իրենցից հեռու է ամրոցի պատերով, հաշվի չեն առել, որ ատելության ալիքը չի կանգնեցնի ոչ մի պատ, ոչ մի պատնեշ...
Պատճառը քաղաքական է։ Այսինքն՝ ներհանրապետական կոնֆլիկտը գնալով խորանում է, աճում է հասարակական բևեռացվածությունը, ընդգծվում են հասարակական տարբեր շերտերի միջև բարիկադները, և կուտակված ու կուտակվող ներքին բացասական էներգիան սկսում է քայքայել հասարակական կառուցվածքի հիմքերը։
Հիմա առավել քան երբևէ հրատապ է ներքին կոնֆլիկտի հանգուցալուծումն ու հասարակական համերաշխության վերականգնումը։ Առանց համերաշխության մթնոլորտի վերականգնման երկիրն ուղղակի չունի ապագա»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան