Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թուրքական բարձրագույն ռազմական ուսհաստատություններում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ»․ Կարապետ Պողոսյան

«Թուրքական բարձրագույն ռազմական ուսհաստատություններում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ»․ Կարապետ Պողոսյան
137
Այսօր, 19:24

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ․ հոկտեմբերի 1-ից 2026թ. մարտի 20-ը թուրքական բոլոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում կազմակերպվելու է հայերեն լեզվի մասնագիտացված դասընթացներ: Հետաքրքիր է՝ թուրքական բանակի սպայակազմին որտե՞ղ է պետք գալու հայերենի իմացությունը, առավել ևս, որ Հայաստանի կառավարիչն ամբողջապես կատարում է էրդողանի բոլոր ցանկությունները։
Արցախը, 2020-23թթ, թուրքական աշխարհի համար լաբորատորիա էր հայաթափության և պետականության կործանման, ցեղասպանության առավել «քաղաքակիրթ» դրսևորումների համար։
Առաջիկայում մեզ առավել բարդ փորձություններ են սպասվում, դիմակայելու ամենաարդյունավետ միջոցը ողջ էությամբ կապիտուլյանտից ազատվելն է օր առաջ»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան