44-օրյայի ժամկետնանց զեկույցն Ալեն Սիմոնյանը օրակարգ չի ընդգրկում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում ընդգրկել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «ուղարկած» 44-օրյա պատերազմի զեկույցը: Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Սիմոնյանը ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու ըստ ԱԺ կանոնակարգի ինքն իրավունք չունի զեկույցը նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցն ընդգրկված չէ:
Լրատվականի աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է Անդրանիկ Քոչարյանը լարված է, «փրփրած», ԱԺ միջանցքներում գոռգոռում է, հայտարարում, թե իրավունք չունի Սիմոնյանը նման քայլի դիմել, բայց Սիմոնյանն անդրդվելի է:
Իշխանական աղբյուրները նշում են, որ Քոչարյանը «հանգիստ իր տեղը» չի նստելու, քանի որ նպատակ ունի 44-օրյայի զեկույցով շոուներ «բեմադրել»:
Թե վերջնական ինչ եզրակացություն կտա Ալեն Սիմոնյանը, դեռևս անհայտ է:
Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ զեկույցը ներկայացնելու ժամկետները չեն խախտվել։

«Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը չափազանցված չէ»․ Շաֆիև
3100:18
«Այնպիսի համակարգ ես ստեղծում, որտեղ մարդիկ չեն մտնում ընտրապայքարի մեջ, որ բանտ չնստեն»․ Սուրեն Սահակյան
4000:12
«Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում»․ Նարեկ Կարապետյան
46Երեկ, 23:42
Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
66Երեկ, 23:18
«Իշխանական շրջանակները ժողովրդավարությունը փորձում են ներկայացնել որպես սեփական «բրենդ»»․ Արա Պողոսյան
56Երեկ, 22:48
«Էրդողանի և «մեր բարեկամ» Մակրոնի քննարկման ռազմա–քաղաքական համատեքստը հետևությունների տեղիք է տալիս»․ Հակոբ Բադալյան
67Երեկ, 22:30
«Փորձում են համոզել, որ հակառակորդի պահանջներին հարմարվելը քաղաքական իրատեսություն է»․ Արմեն Հովասափյան
73Երեկ, 21:54
«Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
80Երեկ, 21:06