Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Պարեկները պետք է տուգանեն այլոց կյանքը երաժշտական աղմուկով խանգարող վարորդներին». Ոսկան Սարգսյան

«Պարեկները պետք է տուգանեն այլոց կյանքը երաժշտական աղմուկով խանգարող վարորդներին». Ոսկան Սարգսյան
114
Այսօր, 03:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրահարված կամ պարզապես կայֆի տակ գտնվողները ավտոյի մագը մինչև 1000-ը քոքած, անճաշակ երգ միացրած՝ տժժում են։ Նրանց վեջը չէ, որ երգը մի քանի կիլոմետր շառավղով լսվում է, որ իրենց կամքին, ճաշակին հակառակ երգ լսածների մեծ մասը անտրամադիր է, վարկերի ու պարտքերի տակ կքած, մտահոգված է Հայաստանի անվտանգային բրախած վիճակով, զզված է օրվա իշխանությունից ու իշխանավորներից ու այդ պահին երգ լսելու հավես չունի։ Պարեկային ծառայությունը պետք է հագեցնել ձայների դեցիբալը չափող սարքերով, որ պարեկները տուգանեն այլոց կյանքը երաժշտական աղմուկով խանգարող անճաշակ, «քթի ծակ չունեցող» վարորդներին»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան