Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Թույլիկ մորքուրները, ոնց պատերազմից էին փախել, հիմա էլ ծնողներից փախան»․ անհետ կորածի մայր

«Թույլիկ մորքուրները, ոնց պատերազմից էին փախել, հիմա էլ ծնողներից փախան»․ անհետ կորածի մայր
140
Այսօր, 13:24

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ Նրանց առաջարկեցին հանդիպել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները չհամաձայնեցին․ «Խույս են տալիս հանդիպումից։ Ծնողների զայրույթը կրկին շարժեցին։ Այսօր պետք է 30 ծնող ընդունեին։ Էս թույլիկ մորքուրները, ոնց պատերազմից էին փախել, հիմա էլ ծնողներից փախան։ Մենք Արման Սարգսյանի հետ հանդիպում չենք ուզել»,- ասաց ծնողներից մեկը։
Այս պահին նրանք դեռ ՊՆ-ի բակում են՝ պահանջելով հանդիպում Էդուարդ Ասրյանի և Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

«Թույլիկ մորքուրները, ոնց պատերազմից էին փախել, հիմա էլ ծնողներից փախան»․ անհետ կորածի մայր