«Տեղեկություններ ունեմ՝ սպանություն կատարողը երկար ժամանակ պատրաստվել է»․ Ագնեսա Խամոյան
![]() 141 Այսօր, 17:12 «Քաղաքական բաղադիրչն այստեղ հստակ է, և չտեսնել, պարզապես, հնարավոր չէ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան «Ֆակտորի»-ի այն հարցի, թե ինչպե՞ս եք մեկնաբանում Փարաքար համայնքի ղեկավարի սպանության դեպքը։ «Այն, որ իշխանություններն ու ուժային իրավապահ համակարգը փորձում են այս սպանությունը պայմանավորել բացառապես միջանձնային հարաբերությունների հողի վրա ծագած կոնֆլիկտով՝ ակնհայտ է։ Բայց ինչու են լարվել այս անձանց կամ 2 խմբերի հարաբերությունները․ քաղաքական հողի վրա, այսինքն՝ 2 խմբավորումների միջև հարաբերությունները լարվել են ընտրություններից առաջ և, ըստ էության, ընտրություններից հետո էլ պահպանվել է այդ հակամարտությունը»,- պարզաբանել է Ագնեսա Խամոյանը։ «Ամենակարևոր հարցը այստեղ այն է, թե ինչո՞ւ չի կանխարգելվել այս ապանությունը։ Ես երեկ դիտում էի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի հարցազրույցը՝ եղբոր սպանությունից հետո, որտեղ ինքը ուղիղ տեքստով կոչ էր անում, դիմում էր Նիկոլ Փաշինյանին, պատկան մարմիններին, նախաքննական մարմիններին՝ իրականացնել արդարադատություն։ Ակնհայտ է, որ այս խնդիրը եղել է և այս խնդրի մասին ահազանգ է եղել, և ակնհայտ է, որ որևէ կանխարգելիչ իրադարձություն պատկան մարմինների կողմից չի արվել։ Սպանությունից առաջ օրինակ արտաքին կամ ներքին դիտումներ իրականացվե՞լ են, գաղտնալսումներ իրականացվե՞լ են, ես, որքանով տեղեկություններ ունեմ, սպանություն կատարած անձնավորությունը բավականին երկար ժամանակ պատրաստվել է»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ |
«Ժողովուրդը միևնույն է համաձայն չէ թանկ ուղեվարձի հետ»․ Արշակ Սարգսյան
7518:24«Նյու Յորքում պակասում էր Ալիևի աղջիկն իր բաղնիքի չստերով»․ Ստյոպա Սաֆարյան
9918:18«2026-ի վերարտադրման դեպքում Թուրքական գործոնը մտնելու է մեր երկիր, սկսվելու է զանգվածային արտագաղթ». Վահե Հովհաննիսյան
10118:00«Հայկական ազգային թեմաներով ստիկերներն արդեն պատրաստ են». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
10717:54«Միակ բանը, որ Երևանում «աննախադեպ է», ապիկար կառավարումն է». Քրիստինա Վարդանյան
9417:42Նոր մանրամասներ՝ Մերձավանի սպանությունից
12917:36«Միքայել Սրբազանը թույլ չի տվել մեղմացնող հանգամանքներ ներկայացնենք»․ Երեմ Սարգսյան (տեսանյութ)
10117:24«Տեղեկություններ ունեմ՝ սպանություն կատարողը երկար ժամանակ պատրաստվել է»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
13217:12