Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Միքայել Սրբազանը թույլ չի տվել մեղմացնող հանգամանքներ ներկայացնենք»․ Երեմ Սարգսյան

«Միքայել Սրբազանը թույլ չի տվել մեղմացնող հանգամանքներ ներկայացնենք»․ Երեմ Սարգսյան
103
Այսօր, 17:24

«Միքայել Սրբազանը մեզ թույլ չի տվել, որպեսզի մեղմացնող հանգամանքներ վկայակոչենք»,- լրացուցիչ դատական լսումից հետո լրագրողներին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ այսօր քննարկվում էր Սրբազանի պատժամիջոցի և ժամկետների հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։
Փաստաբանի խոսքով նրանք կարող էին Սրբազանի առողջական վիճակը որպես մեղմացուցիչ հանգամանք ներկայացնել, սակայն դատարանից որևէ բան հայցելու խնդիր ի սկզբանե չեն ունեցել․ «Առողջական վիճակի մասին հիմա էլ ոչինչ չեմ ասի, որովհետև թույլտվություն չունեմ»,- ասաց Սարգսյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, այո՛, Սրբազանն առողջական որոշ խնդիրներ ունի, որոնց մասին չի կարող հրապարակել, սակայն, եթե պարզվի, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, իրենք Սրբազանին չեն լսելու և հանգամանքը ներկայացնելու են դատարան։

Միքայել Սրբազանի պաշտպանների ճեպազրույցը