Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Նոր մանրամասներ՝ Մերձավանի սպանությունից

Նոր մանրամասներ՝ Մերձավանի սպանությունից
150
Այսօր, 17:36

Լրագրող Լիա Սարգսյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանը Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է եղել: Ավելին՝ Մհերն ու Գևորգը, ըստ տեղեկությունների, միասին կրակարանում վերապատրաստվել են: Մերձավանի սպանություններից 10 օր առաջ է Ախտոյանը հեռացել Հայաստանից:
Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը և իր ընտանիքը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա, և ավելի է սրվել Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ:
Մհեր Ախտոյանը նաև անձնական թշնամանք է ունեցել սպшնված Կարեն Աբրահամյանի հետ: Անցած տարի Ախտոյանը և Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը կալանավորվել էին՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ինձ պատմեցին, որ Ախտոյանին ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը:
Նշեմ նաև, որ Ախտոյանի հայրը նույնպես հարցաքննվել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության քրեական վարույթի շրջանակում:
Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան»:

Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան
Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան

Աղբյուրը`   Լիա Սարգսյան