Մադագասկարում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 22 մարդ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ Մադագասկարում ջրի և էլեկտրաէներգիայի անջատումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 22 մարդ։
«Առնվազն 22 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում են անվտանգության ուժերի կողմից սպանված ցուցարարներ և անցորդներ, ինչպես նաև ցուցարարների հետ կապ չունեցող անհատների և խմբավորումների կողմից հետագա լայնածավալ բռնության և թալանման հետևանքով զոհվածներ», - ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թուրքը կոչ է արել Մադագասկարի իշխանություններին անցկացնել բռնության «արագ, մանրակրկիտ, անկախ և թափանցիկ հետաքննություն» և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել։ «Ես կոչ եմ անում անվտանգության ուժերին զերծ մնալ ավելորդ և անհամաչափ ուժի կիրառումից և անհապաղ ազատ արձակել բոլոր կամայականորեն ձերբակալված ցուցարարներին», - ասել է նա՝ նշելով, որ միջազգային իրավունքի համաձայն, իրավապահ մարմինները կարող են հրազեն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ կյանքը պաշտպանելու կամ անմիջական սպառնալիքից լուրջ վնասվածքներ կանխելու համար։
Երկուշաբթի օրը հազարավոր երիտասարդներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Մադագասկարում էլեկտրաէներգիայի և ջրի անջատումների դեմ և այժմ պահանջում են կառավարության հրաժարականը։ 2424.mg պորտալի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է օգտագործել։

Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
1820:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
22412:16
Զինծառայողին կախված են գտել
10611:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
10710:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
154Երեկ, 14:06
«Հրկիզել են Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
163Երեկ, 13:12
Համացանցում տարածվել է Նորապատում տեղի ունեցած սպանության տեսանյութը (տեսանյութ)
161Երեկ, 12:36
Հարավային Կորեայի պաշտպանական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
353Երեկ, 11:52