Երկուշաբթի, 29 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն». ՀՀԿ

«Վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն». ՀՀԿ
153
Այսօր, 21:48

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են և ամփոփվել կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։
«Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։
Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց համագործակցային ձևաչափով ընդդիմադիր գործընկերների հետ պրոցեսի ամենաարդյունավետ կազմակերպման համար ջանքերի մեկտեղման և կանոնավոր կոնսուլտացիաների անհրաժեշտությունը։
Կուսակցության ստորաբաժանումներին և տարածքային կառույցներին հանձնարարվեց ակտիվացնել տվյալ ուղղությամբ քարոզչական աշխատանքները տեղերում՝ մեր հայրենակիցների հետ»,- ասվում է ՀՀԿ Գործադիր մարմննի տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը`   ՀՀԿ ԳՄ