««Իրական Հայաստանը»՝ թշնամու հրազենի փողի տակ հողի ու եղանակի հետ կռիվ տվող չարքաշ գյուղացին». Վահե Սարուխանյան
![]() 141 Այսօր, 00:30 Լրագրող Վահե Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետությունը սկսվում է սահմանից, իսկ սահմանը պահողը սահմանապահ բնակավայրերն են՝ ապրող, աճող ու զարգացող բնակչությամբ: Էդ բնակչությանը գյուղում պահում, աջակցում, թեւ ու թիկունք են լինում ոչ թե ճղճղան պոպուլիզմով, այլ կոնկրետ գործողություններով: Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում՝ Սյունիքից մինչեւ Գեղարքունիք, 2021-ից հետո ներկա իշխանության կողմից կատարվել են կոնկրետ գործողություններ, բայց, իհարկե, հակառակ ուղղությամբ: Դրանց հետեւանքով 2021-2022 թթ. թշնամին օկուպացրել է ռազմավարական նշանակության բարձունքներ ու դիրքեր, ու եթե նույնիսկ ներկա իշխանության վարքի օրինակով մոռանանք էդ հարձակումներն ու դրա հետեւանքով մեր տված ավելի քան 200 զոհերին, ապա ամեն օր մեր աչքի առաջ են էն մարդիկ, որոնք ապրում են օկուպանտներից մի կրակոց հեռավորության վրա: Ձեր ասած «իրական Հայաստանը» ՍԱ է՝ թշնամու հրազենի փողի տակ հողի ու եղանակի հետ կռիվ տվող չարքաշ գյուղացին, որ ինչ-որ պահի այլեւս ուրիշ ճար չի գտնում, քան ծննդավայրը լքելը: Ու էս մասին ձեր պալատական գրչակները, իհարկե, չեն գրում, չեն լուսաբանում: Չէ՞ որ ներկան ու ապագան ձեր ու պալատական մեդիայի աչքերում վարդագույն են, ինչպես երազներն ու խաբկանքը: Պարզապես դուք այդ խաբկանքը մարդկանց աչքերին փչելու եւ ականջներին փաթեթելու ռեսուրսներ ունեք: Դեռ»: Աղբյուրը` Վահե Սարուխանյան |
«ՔԿ նախագահի ամեն խոսքը Փաշինյանի թելադրանքով է, հակառակ դեպքում աշխատանքից կհանեն». Հովհաննես Իշխանյան
9001:06«Միայն դատավճիռը չկարդաց՝ պահպանելով անմեղության կանխավարկածի վերջին մնացորդները». Արեգ Սավգուլյան
7901:00«Կալանավորված Գևորգ Հարությունյանն ասել է, որ իր արարքի դրդապատճառը վրեժխնդրությունն է եղել». Արթուր Պողոսյան (տեսանյութ)
10900:42««Իրական Հայաստանը»՝ թշնամու հրազենի փողի տակ հողի ու եղանակի հետ կռիվ տվող չարքաշ գյուղացին». Վահե Սարուխանյան
13000:30Պայմանագրային զինծառայողը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել
10800:00«Մեր զավակների կյանքի գնով պահած հողը թղթապանակի պես հանձնում-ընդունում արեցին». Լիդա Առուշանյան
120Երեկ, 23:48«Հասնում են իրենց հակահայկական հերթական նպատակին». Արմեն Եղիազարյան
158Երեկ, 22:54«Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանների դեմ քրեական հետապնդում չի հարուցվի». Վահան Հովհաննիսյան
153Երեկ, 22:48