Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Արփինե Սարգսյանին չեն վստահում. «Հրապարակ»

Արփինե Սարգսյանին չեն վստահում. «Հրապարակ»
158
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլևս «բացահայտված» է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ մեկ պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին քավության նոխազ դարձրին՝ ազատելով պաշտոնից։
Ավելին, իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի, և հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել:

Չի արել, քանի որ Բդոյանն էլ է Ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։ Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ մեկ թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն ի զորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի՝ դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել»:

Մանրամասները՝ թերթի համարում: