Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մարդիկ լռում են, որ չդառնան քաղբանտարկյալ»․ Նաիրի Հոխիկյան

«Մարդիկ լռում են, որ չդառնան քաղբանտարկյալ»․ Նաիրի Հոխիկյան
129
Այսօր, 09:42

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս մի քննարկման ժամանակ մասնակիցներից ոմանք պնդում էին, թե քաղբանտարկյալներ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, հոգևորականներ Բագրատ և Միքայել Սրբազանները, պատգամավոր Արթուր Սարգսյանը և մյուս տասնյակ մարդիկ իբր այնքան էլ քաղբանտարկյալ չեն, քանի որ կալանավորված են այլ մեղադրանքներով։
Այդ հիմար ձևակերպումը Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական շրջապատի հեղինակային իրավունքն է։
Ես, իհարկե, ասացի, որ դա հիմար միտք է, քանի որ աշխարհում դեռևս չի եղել մի դեպք, երբ մարդուն ազատազրկեն քաղաքական նպատակներով ու անունը պաշտոնապես դնեն քաղբանտարկյալ։
Պատկերացրեք, ըստ Նիկոլի ճիճուների, եթե Սամվել Կարապետյանը կամ Սրբազանները քաղբանտարկյալ են, ապա նրանց մեղադրանքում պիտի գրված լիներ, թե կալանավորված են ազգային գործունեության և Նիկոլին քննադատելու համար։ Փառապանծ հիմարություն։
Քննիչներն են խոստովանում' վերևից հրահանգը գալիս է, իրենք փաթեթավորում են մեղադրանքը։ Մեկին ահաբեկիչի պիտակ են կպցնում, մյուսին հարկերից խուսափողի, երրորդին զինված հեղափոխություն անողի, այդպես շարունակ։ Հիմարները կհավատան այդ հիմարությանը, իսկ խելոքների կարծիքի վրա իրենք թքած ունեն, որովհետև ո՞վ է տեսել, որ ճիճուն մարդկային արժեքներ ունենա։
Ժողովրդի խելամիտ մեծամասնությունը շատ լավ գիտի ու տեսնում է, թե ինչ է կատարվում, բայց մարդիկ հիմնականում լռում են, որ իրենք էլ չընկնեն սարքովի քրեական գործերի տակ ու չդառնան քաղբանտարկյալ։
Հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ ժողովուրդը իր կարծիքը կասի ինչպես կիսաթուրք իշխանության, այնպես էլ հայ ազգային քաղբանտարկյալների մասին»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան