Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Երկրում դաբաղ է տարածված․ պետությունն այս հարցով անելիք ունի՞»․Արմեն Մինասյան

«Երկրում դաբաղ է տարածված․ պետությունն այս հարցով անելիք ունի՞»․Արմեն Մինասյան
83
Այսօր, 03:06

Քաղաքագետ Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազգի փրկության, խաղաղության կառուցման, Ուկրաինայի, Մոլդովայի ու Գազայի խնդիրները մի հինգ րոպեով մոռացեք, մի հատ անկարևոր հարց տամ:
Երկրում ոնց հասկանում եմ՝ դաբաղ է տարածված: Հասկանում եմ, որ տարածված է, բայց չեմ հասկանում՝ դա ինչ է ու ինչ պիտի արվի: Ուստի հարցնում եմ՝
1. Պետությունն անելիք ունի՞ այստեղ, թե ինքը ուղղակի խաղաղությունն ա ապահովում, այդ թվում խոշոր եղջերավոր անասունների համար, ու՝ ով սատկի, սատկի, էլ իր գործը չի:
2. Եթե ունի, ինչ է արել, արածն ինչպես է դրսևորվել ու որն է արդյունքը: Բացի էն, որ անասնաբույժներին ասել են՝ մտե՛ք արագ վակցինացիա արե՛ք (մոռանալով, որ տնտեսությունից տնտեսություն թափառելով՝ անասնաբույժներն իրենք են հարուցիչը տարածելու), ուրիշ ինչ-որ բան նախաձեռնվե՞լ է:
3. Իսկ ի՞նչ պետք է անեն մարդիկ, երբ հասկանում են, որ պետություն չկա (այսինքն՝ կա, բայց մանր-մունր աշխարհիկ հարցերը թողած՝ զբաղված է չորրորդ, հինգերորդ ու վեցերորդ հանրապետությունների պլանավորմամբ)»:

Աղբյուրը`   Արմեն Մինասյան