«Հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից». Մհեր Գրիգորյանը՝ Ալի Ասադովին

ՀՀ կառավարություն պաշտոնական էջը հայտնում է․ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:
Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին նիստի կազմակերպման համար։
ՀՀ փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, և այս համատեքստում ընդգծել է կոոպերացիայի ամրապնդմանը, տնտեսությունների արդիականացմանը և նորարարությունների ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի ժամանակին ընդունման անհրաժեշտությունը և կարևորությունը։
Փոխվարչապետն իր ելույթում նշել է նաև, որ կայուն և համապարփակ տնտեսական զարգացումն անհնար է առանց ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման և արդյունավետ տրանսպորտային ու հաղորդակցության լոգիստիկայի հաստատման։
«Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին»,- նշել է փոխվարչապետը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը։
Ելույթի վերջում Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ԱՊՀ շրջանակներում կառուցողական գործընկերության հետագա ամրապնդումը՝ խոստումնալից և փոխշահավետ նախագծերի իրականացման նպատակով»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
166Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
27330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
44428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
46228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
37827.10.2026, 10:12