Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ֆեյսբուքում վխտում են ազգակործան պատուհասին ծառայող մի շարք էջեր»․ Լիզա Ճաղարյան

«Ֆեյսբուքում վխտում են ազգակործան պատուհասին ծառայող մի շարք էջեր»․ Լիզա Ճաղարյան
125
Այսօր, 13:06

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆեյսբուքում վխտում են ազգակործան պատուհասին ծառայող մի շարք ճռճռան անուններով էջեր՝ ազնիվ հայացք, աշխարհի հայեր ու եսիմէլինչզիբիլներ։ Դրանցից մեկը մի կնոջ հասցեին մի նողկալի բարբաջանք է գրել, մեկնաբանությունների բաժնում տժժում են «հայՈՒՀԻները»՝ մեկը մեկից չար, մեկը մեկից եղկելի, մեկը մեկից՝ փողոցային, բերանները՝ աղբահոր. ամենագռեհիկ տղամարդը կնախանձեր։
Կնանիք (ես ձեզ «կանայք» չեմ կարող ասել, «կնանիքն» էլ է ձեր դեպքում չափազանցություն), կատաղության դեմ դեղ կա, մեկ-մեկ խմեք։
Խեղճ-խեղճ երեխաներ, որոնց դուք եք «մարդ» դարձնում»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան