Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փարաքարի համայնքապետի սպանությունը «դուրս գրվեց» վենդետայի վրա»․ Հակոբ Բադալյան

«Փարաքարի համայնքապետի սպանությունը «դուրս գրվեց» վենդետայի վրա»․ Հակոբ Բադալյան
108
Այսօր, 16:00

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փարաքարի համայնքապետի սպանությունը փաստորեն «դուրս գրվեց» վենդետտայի վրա: Ինչ խոսք, հնարավոր է և այդպես է, չգիտեմ:
Միայն թե այս ամբողջ պատմության մեջ ուշադրություն է գրավում այն, որ փաստորեն՝ իշխանությունը, սպանության առավոտից ի վեր, այն էլ ընդհուպ վարչապետի մակարդակով, շրջանառության մեջ դրեց այդ համատեքստը՝ հաջորդ օրերին հետևողականորեն սպասարկելով այն ինֆորմացիոն տիրույթում:
Չի բացառվում, որ այդպիսով ոչ թե փորձ է արվում կոծկել ինչ որ բան, այլ պարզապես փորձ է արվում չեզոքացնել տեղի ունեցած սպանության հետևանքով հանրային բացասական արձագանքից բխող վարկանիշային ռիսկերը:
Միաժամանակ հիշեցնեմ նաև, որ ինֆորմացիոն տիրույթում խաղարկվեց զազրելի, կեղտոտ տարբերակը, երբ Փարաքարի նախկին համայնքապետի մասնակցությամբ գիշերային ակումբում միջադեպի տարիներ առաջ եղած դրվագի տեսանյութը վերագրվեց սպանված համայնքապետին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան