Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից»․ Սուրեն Սուրենյանց

«Դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից»․ Սուրեն Սուրենյանց
128
Այսօր, 15:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ․
Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։
Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով (նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)։
Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։
Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։
Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։
Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․
․ Կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը,
․ Կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։
Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։
Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլորվելու վտանգի առաջ»: