«Ես շատ հիասթափված եմ Պուտինից». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականների հետ, վերահաստատեց իր «հիասթափությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Ես շատ հիասթափված եմ Պուտինից։ Ես կարծում էի, որ նա կավարտի այս ամբողջը... Եվ ես նրան ասացի. «Գիտե՞ք, լավ տեսք չունեք։ Դուք չորրորդ տարին է, որ պայքարում եք մի պատերազմում, որը պետք է ավարտվեր մեկ շաբաթից։ Դուք թղթե վա՞գր եք»»,- ասաց Թրամփը։ Նա շեշտեց, որ «հազարավոր զինվորներ» են մահանում մեկ շաբաթվա մարտերում, ինչը այն դարձնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենավատ ռազմական հակամարտությունը։ Այնուամենայնիվ, Թրամփը կարծում է, որ այն, ի վերջո, կավարտվի։
Վերջին ամիսներին Թրամփը բազմիցս հայտարարել է իր հիասթափության մասին Ռուսաստանի նախագահի գործողություններից։ Անցյալ շաբաթ նա ենթադրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է երկար ժամանակ շարունակվել։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ երկու կողմերի միջև երկխոսությունը բարդանում է այն փաստով, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին «ատում են իրար»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RBC Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կրեմլը համաձայն չէ ԱՄՆ նախագահի մի շարք հայտարարությունների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի վերաբերյալ «թղթե վագրի» տերմինաբանության հետ։

«Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
7315:06
«Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է ծնողների հետ»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9214:54
«Ես ինչ իմանամ՝ ինչ եք ցույց տալիս». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8514:48
«Տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
8214:18
«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
7614:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
9713:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
17812:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
10111:42