«Պետապարատի և թուրք-ադրբեջանցիների հույսին»․ Սևակ Հակոբյան
![]() 150 Այսօր, 20:36 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Պետապարատի և թուրք-ադրբեջանցիների հույսին․ «Կարճ ասած»․ Նիկոլ Փաշինյանը մեծ համոզմունք ունի, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը դարձյալ իրեն է ընտրելու։ Այդ մասին է հայտարարել։ Հարցին, թե ինչո՞ւ, պատասխանում է՝ որովհետև խաղաղություն ենք բերել, որովհետև ժողովրդի հետ օրգանիկ կապի մեջ ենք։ Ասում են՝ բա խոստումները չեք կատարել, պատասխանում է՝ ամենակարևորը էտ օրգանիկ կապն է։ Փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է իր այդ մեծ համոզմունքն արդարացված և ի վերջո, ո՞ւմ է ուղղված իր խոսքը։ Նախ՝ ամբողջ աշխարհում էլ այդպես է, որ գործող ղեկավարները, որ մասնակցում են ընտրություններին ու պարտվում են, ինչ էլ լինի, նախապես հայտարարում են, որ հաղթելու են․ Սաակաշվիլին էլ ուներ վստահություն, Սարկոզին էլ ուներ վստահություն, բայց պարտվեցին։ Ասում է՝ 2021թ․ խոստացել եմ խաղաղություն ու բերել եմ։ Փողոցային հարցումների ժամանակ, ֆեյսբուքյան էջերում, Նիկոլի ֆեյսբուքյան գրառումների տակ արձագանքում են մարդիկ, որ՝ ցույց տուր խոստում, որ կատարել ես 2018-ից ի վեր։ Փաշինյանն ասում է՝ խաղաղություն։ Քաղաքացին հակադարձում է՝ դու 2018 թվին այլ բան էիր խոստանում, դրանցից ոչ մեկը չէս արել, հետո պատերազմը դո՛ւ ես բերել, հետո խոստացել ես հա՛մ խաղաղություն, հա՛մ Շուշի ու Հադրութ հետբերում, հա՛մ խաղաղություն ես բերելու, հա՛մ Արցախի անվտանգության երաշխավորն ես լինելու, հա՛մ խաղաղություն ես բերելու, հա՛մ Արցախի ինքնորոշումը ճանաչվելու է։ Ծրագրային խոստումը դա՛ էր։ Դուք խոստացել եք հա՛մ խաղաղություն բերեք, հա՛մ թոշակները բարձրացնեք։ Ժողովուրդն ասում է՝ դու խոստացել ես, որ հա՛մ խաղաղություն լինի, հա՛մ գնաճ չլինի, հա՛մ խաղաղություն լինի, հա՛մ նվազագույն աշխատավարձը կրկնապատկվի կամ էլ եռապատկվի։ Դու այդ գործընթացները խոստացել ես միաժամանակ։ Ո՛չ նրանք կան, ո՛չ խաղաղությունն է խաղաղության նման։ Երկրի կեսը հանձնելով խաղաղություն, կներեք, բայց մտավոր ամենալուրջ խնդիր ունեցողն էլ կարող է բերել․ ընդ որում՝ մենակ իրենք կբերեին նման խաղաղություն։ Գերմանիայի կանցլերն ասում է՝ Գերմանիայում այլևս խաղաղ չէ․ է գերմանացիներիդ հավաքի՝ արի Հայաստան․ էստեղ մի այլ կարգի խաղաղություն է, որ սաղ ԵՄ-ն կերազի։ Էնքան խաղաղ է Հայաստանը, որ հեսա 300 հազար ադրբեջանցի փախչելու է գա։ Բայց Նիկոլին նաև հարց է տալիս ժողովուրդը, էդ խաղաղությունը ո՞նց ես բերել․ Ալիևի ագրեսիվ ելույթներն ու Նիկոլի վախվորած հարցերը ՄԱԿ ամբիոնից խաղաղություն ե՞ն։ Ասում է՝ խաղաղությունը երեխա է, որը հիվանդանում է։ Քո խաղաղությունը ինվալիդ խաղաղություն է ի ծնե, չբուժվող հաշմանդամ։ Ամեն օր ասում է հանրությունը՝ եթե խաղաղություն է, ինչո՞ւ ես օրը 24 անգամ ասում, բա թողեք մաշկի վրա հասկանանք։ Էնտեղ Ալիևն ասում է կապիտուլյացիա, Զանգեզուրի միջանցք, սա ասում է՝ մի՛ լսեք իրեն, խաղաղություն է։ Ձե՛զ եք համոզում, մեզ՝ չէ։ Քաղաքացին հարցնում է՝ 600 էջ խոստում եք տվել, որից ընդամենը 1 էջն է եղել խաղաղության մասին, մի էջը՝ ասֆալտի մասին, մյուս 598 էջը անգամ մոտ էլ չեք կատարել։ Ասել եք մանդատ տվեք՝ ձեզ փոսից հանեմ, հիմա ասում եք՝ հանել եմ մայրուղու մեջտեղը անցնող-դարձողը վրաերթի է ենթարկում։ Երեկ քաղաքացիները հիշել էին Նիկոլի ելույթը, որը ես հաճախ եմ հիշում՝ Հայաստանում այլևս ոչ մեկ զենքով հարց չի լուծելու․ բա ընդդիամդիր համայնքապետին ինչո՞ւ սպանեցին։ Ընդ որում, բռնության դեմ խոսողները ամբողջ թիմով, ֆեյքերով, կուսակցական ու ընտանեկան լրատվամիջոցներով լծվել են սպանութունը արդարացնելուն, թե բա՝ ընկերոջ վրեժն է լուծել, ախպոր վրեժն է լուծել, պետք է ազատ արձակվի։ Սրբացնում, աստվածացնում են վրեժը։ Բայց սխալ տեղ եք մտնում․ մարդ, թիմ, որոնց վրա 5 հազարի արյուն կա, որ որբացրել են ընտանիքներ, գերդաստաններ, զավակ են խլել ծնողից ու ծնող են խլել զավակից, պառկեցրել են Եռաբլուրի հողի տակ, վրեժը փառաբանելուց առաջ, կարծում եմ, պետք է լավ մտածեն։ Երբ դուք ասում եք եղբոր կամ ընկերոջ վրեժն է լուծել, քա՞նի հազար եղբայր ու ընկեր եք տարել գյուլի բերան։ Ասում են՝ կախվողի տանը պարանից չեն խոսում, վրեժը Ջին է, շշից բաց մի՛ թողեք, մի՛ արդարացրեք սպանությունը։ Բայց քանի որ անդրադարձանք փարաքարի համայնքապետի թեմային, մի հարց ունեմ՝ իրավապահները գիտեին, որ հնարավոր է այսպիսի բան լինի, ինչո՞վ էին զբաղված։ Այս ընթացքում տեսանք մարդկանց կալանավորեցին, թե բա՝ Նիկոլի դեմ մահափորձ էին ուզում անել, ուսապարկերի տան մոտ խաղալիք ռումբեր էին դրել, Նիկոլի կլիենտ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ էին պատրաստում։ Հիմա ցույց տվեք դեպք, որ հասարակ մահկանացուների դեմ հարձակում ու կրակոց եք կանխել։ Քննչականի պետը, որ գնում է պետական եթեր ու վրեժից խոսում, ի՞նչ է արել կանխելու համար։ Դա էլ հո սրբազանի խոսակցություն չէ, որ կտրեք-կպցնեք տարբեր խոսակցությունների ու փակեք որպես ահաբեկչի։ Նոր բան չեմ ասի՝ ամբողջ իրավական համակարգն աշխատում է մեկ հոգու անվտանգության համար։ Ձեր վերահսկողության գոտում սպանություններ են եղել, որը կարող էիք կանխել։ Էս կրիմինալը տեսնելով պետք է նորից ընտրե՞ն։ 2018 թվականի մայիսին եկել եք իշխանության ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ լոզունգով, 2022 թվականից բազմաթիվ տուգանքներ, հարկ ու տուրքեր եք ավելացրել, էդ ի՞նչ օրգանական կապով են համաձայն, կասե՞ք։ Մարզերում խոստացել եք անվտանգություն, բայց տնից հանել եք, թուրքին եք նստեցրել, էդ ի՞նչ օրգանական կապով են համաձայն դրան, կասե՞ք։ Վերընտրվելու համար կարևոր պայման է խոստացածներիդ ու արածներիդ ցանկը ներկայացնելը․ քեզ մոտ դատարկ է, կիսատ-պռատ ասֆալտ ու խորը հաշմանդամ խաղաղություն։ Էդ խոստումների մեջ էր հավաքած հարկերը խնայելով ծախսելը․ էսօր կարդում ենք՝ սեպտեմբերի 25-ին Մոսկվայում գիշերել է 20-25 հազար դոլարանոց հյուրանոցային համարում։ Բա հա, ձեզ էլի կվստահի ժողովուրդը, որ էլի քամուն տաք բյուջեն։ Նորայրը, որ Նիկոլին է ընտրել 2018-ին, 2021-ին, հիմա հարցնում է՝ 2018-ին խոստացածներդ չես արել, 2021-ին խոստացածներդ չես արել, հիմա էլ խոստանում ես 2026-ի համար, որ էլի չես անելու։ Ջոկել է, որ խոստանում է, չի կատարում, վերընտրվում է, նույն սխեման է փորձում։ Խոստանամ-չանեմ-միբան խաբեմ-կընտրվեմ մոդելն է։ Նիկոլի ֆեիսբուքան գրառումները, տեսանյութերը, եթերները մեր մշտադիտարկման տակ են․ տեսնում ենք, որ ցանցերում երբեմնի աներկբա վստահությունը փոխարինվել է հայհոյանքով, անթիվ, անհամար, անգամ ջնջելով չեն հասցնում։ Մարդիկ անգամ բովանդակային վեճի մեջ չեն մտնում, ուղղակի հայհոյում են, հենց տեսնում են դեմքն ու անունը։ Դա համատարած վերաբերմունք է։ Ու նա գիտի այդ մասին։ Եթե ունենար ժողովրդի աջակցությունը, հարցերը կլուծեր այնպես, ինչպես լուծում էր 2018-2019 թվականներին՝ փողոց փակելով, դատարան շրջափակելով, ԱԺ շրջափակելով։ Ինչքան էլ բարձր գոռան, ունեն ընդամենը փոքրամասնության աջակցություն, որոնք, ըստ էության կապված են կուսակցական թելերով, պաշտոնեական թելերով, համատեղ հանցանքներով, կոռուպցիայով ու մի քիչ էլ մոլորվածներ ու դեռ հավատացողներ կան, կարծում եմ։ Մյուսները, ովքեր հիմա եթե անգամ չեն արձագանքում, լուռ են, բայց կատաղած են, սպասում են ընտրատեղամաս գնալու օրվան, որ ՔՊ-ին մերժեն։ Տեքստը, թե՝ մեզ ձայն են տալու, որովհետև խոսելու ենք խաղաղությունից, քվե բերող չէ․ խաղաղությունից խոսում են բոլորը, սոցիալական արդարությունից էլ․ եթե Նիկոլը կարողանար դրանք բերեր, մոտ 8 տարի իշխանության է, կբերեր․ ոչ թե ամեն ինչ պրավալ կտար ու կասեր՝ պետք է մի երեխային տամ դևն ուտի, որ մյուսին չուտի։ Դու այդպես մյուսին էլ չես փրկելու, դևը միշտ սոված է։ Նիկոլը խաղաղություն բերող չէ, բոլորն են հասկանում․ պատերազմ, այո, կարող է, 7 տարում 3 հատ բերել է։ Կարճ ասած՝ որ ասում է՝ վստահություն ունեմ, որ ընտրվելու եմ, նա գիտի էս իմ թվարկածները, վստահաբար։ Եվ ուրեմն՝ ո՞ւմ համար է ասում։ ժողովրդի համար՝ հաստատ ոչ։ Նա, ընդհակառակը, վերջին մեկ-երկու տարում անգամ հանդես է գալիս հակապոպուլիստական ելույթներով ու քայլերով, ինչպիսիք են եկեղեցու վրա գրոհը, Արարատը ջնջելը, Արցախի հանձնումը արդարացնելը․ նա նախկինում լրիվ հակառակն էր ասում։ Նա, իմ կարծիքով, ավելի շուտ դիմում է երկու ուղղության․ մեկն իր էլիտա կոչվածն ու տասովշիկներն են, որ պետք է աշխատեն, ձայն բերեն։ Մե՛կ պետական ապարատի չինովնիկներն են, որոնց նա համոզում է ոտքները կախ գցել, ուրիշների հետ չպայմանավորվել, այլ պայքարել վերարտադրման համար։ Մե՛կ ուժային կառույցներն են, որոնք նրան պահում են ատամներով։ Իհարկե՝ այս ամենը նրան աջակցում են փողի, պաշտոնի դիմաց։ Իսկ մյուս ուղղությունը, կարծում եմ, թուրք-ադրբեջանական կողմն է։ Նրանց է հերթական անգամ հաճոյանում, թե՝ «ես ասում եմ ձեր երազած ֆրազները, նման բան երբեք չէր անի Հայաստանի ոչ մի իշխանություն, ու չի անելու ինձանից հետո, ես ձեր երազած իշխանությունն եմ, ինձ օնեք, պահեք»։ Նիկոլի խոսքը, կարծոմ եմ, ուղղված է նրանց, ո՛չ ժողովրդին»։
Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Դեռ չեք հասկանո՞ւմ՝ ինչ են պատրաստվում ՀՀ-ի հետ անել «թավշյա» իշխանությունները»․ Արման Աբովյան
8722:18«Նիկոլի իշխանությունն Ալիևի համար «Ալլահի պարգև» է»․ Արմեն Հովասափյան
9621:54«Պարո՛ն վարչապետ, այդ մարդը որևէ տերմին չի հնարել, որ մուննաթ եք գալիս իր վրա»․ Դավիթ Խաժակյան
10421:18«Պետապարատի և թուրք-ադրբեջանցիների հույսին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14020:36«Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
11120:18«Փաշինյանը մի շարք օրենքներ է խախտել, դրանց համար պիտի պատասխան տա»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
18919:48«Նույնիսկ Սոմալիում Սամվել Կարապետյանի գործին համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել». Արամ Վարդևանյան
8419:30«Վարչապետի համար պետք է նորություն չլիներ Ալիևի՝ տարածքային պահանջ ունենալը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
19719:18