Երեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Միջանցք» չասելու կռիվը մոլորության մեջ գցելու համար է». Հովհաննես Իշխանյան

««Միջանցք» չասելու կռիվը մոլորության մեջ գցելու համար է». Հովհաննես Իշխանյան
85
Այսօր, 21:00

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն Մեղրիում հանձնում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, Հայաստանից կտրում է Իրանի սահմանը, բայց գոռգոռում է՝ միջանցք չասեք:
Ինչո՞ւ:
Միջանցք տերմինը չասելու կռիվը կրկին մոլորության մեջ գցելու համար է մարդկանց, թե՝ տեսե՛ք՝ ոնց ենք կռիվ տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքի համար, որ միջանցք բառը չենք թողնում ասեն:
«Աղդամը իմ հայրենիքն ա» վիճակ:
Բայց մազից ա էլի կախված հանձնումը. մինչև ընտրություն կարող ա հանձնեն, եթե չազատագրվենք սրանցից»: