Թարմ գրություններով պղծված որմնանկարներ և բարձիթողի վիճակ Կիրանցի վանքում

Տավուշի մարզի Կիրանց գյուղից 12 կմ հեռավորության վրա է գտնվում Կիրանց վանքը: Անտառի խորքում՝ Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած մի հարթավայրում կանգուն այս վանքը թվագրվում է 13-րդ դարով: Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնականություն ընդունած հայեր, հետևաբար, վանքի կառույցներն իրենց վրա կրում են քաղկեդոնական ճարտարապետության ազդեցություն, մասնավորապես, վանքի բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են։
Գլխավոր եկեղեցու հարևանությամբ գտնվող երկու այլ եկեղեցիները նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր չափերով։ 
Գլխավոր եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, որոնց վրա պահպանվել են հոյակապ որմնանկարներ՝ վրացատառ և հունատառ մակագրություններով, ինչը ևս վկայում է եկեղեցու հայ քաղկեդոնականներին պատկանելը։
Ցավոք այսօր որմնանկարները գտնվում են վատթար վիճակում: Դեռ անցյալ դարից սկսած մինչ այսօր այցելուները որմանկաները պղծել են գրություններով, ինչի արդյունքում բացառիկ պատկերներն ամբողջովին ծածկվել են և վնասվել: Պատերին գրություններ կան անգամ ընթացիկ 2025 թվականով թվագրված:

Գլխավոր խորանի վրա դեռ նկատելի են «Հաղորդության» և եկեղեցական հայրերի պատկերներ, առագաստների վրա՝ ավետարանիչների պատկերներ:


Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12