«Իրավիճակը կրիտիկական է». Զելենսկին` Զապորոժիեի ատոմակայանի մասին

Զապորոժիեի ատոմակայանը մեկ շաբաթ է՝ առանց արտաքին էլեկտրաէներգիայի է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրավիճակը կրիտիկական է։ Ռուսական հրետակոծության պատճառով կայանը անջատված է էլեկտրացանցից։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորներով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Գեներատորներն ու կայանը նախատեսված չեն դրա համար և երբեք այդքան երկար չեն աշխատել այս ռեժիմով։ Եվ մենք տեղեկություններ ունենք, որ գեներատորներից մեկը խափանվել է։ Հենց ռուսներն են, որ հրետակոծության պատճառով խոչընդոտում են ատոմակայանի էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը և տարրական անվտանգության վերականգնմանը», - գրել է Զելենսկին Telegram-ում։
Ուկրաինայի առաջնորդը հավելել է, որ հանդիպում է անցկացրել զինվորականների և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ և հանձնարարել է Էներգետիկայի նախարարությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա։
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է ատոմակայանում ստեղծված իրավիճակը։ «Կարևոր է, որ աշխարհը իմանա, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մենք սպասում ենք համապատասխան արձագանքի», - ասել է նախագահը։

«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
5521:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
6720:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
7019:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
6719:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
8117:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8317:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8216:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
8116:30