Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Պետք է կանխենք պատմությունը վերանայելու իշխանական ճիգերը»․ Թաթուլ Հակոբյան

«Պետք է կանխենք պատմությունը վերանայելու իշխանական ճիգերը»․ Թաթուլ Հակոբյան
132
Այսօր, 17:54

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն մի սերունդ իրավունք ունի վերանայել մեր պատմության որևէ դրվագ, որը ճակատագրական նշանակություն է ունեցել մեր ժողովրդի համար: Անգամ կասկածի տակ դնել:
Մենք իրավունք ունենք նոր հայացք նետել 1918-1920 թվականների մեր պատմությանը և Հայաստան-Օսմանյան կայսրություն հարաբերություններին:
Մեր երեխաները իրավունք ունեն և կանեն, նոր հայացք նետել Ղարաբաղյան շարժմանն ու Արցախյան առաջին պատերազմին:
Բայց յուրաքանչյուր սերունդ պետք է թույլ չտա, որ օրվա քաղաքական իշխանությունը պատմությունը կամ մեր պատմության որևէ դրվագ օգտագործի նեղ անձնական, կուսակցական նպատակներով:
Այսօր, այս իշխանությունը վերանայում է մեր պատմության մի քանի ճակատագրական դրվագ, բայց դա անում է բացառապես քաղաքական, կուսակցական նպատակներով:
Առանց մանրամասնելու նշենք դրանցից մի քանիսը.
ա/ Արցախյան շարժում և համաժողովրդական այդ շարժման վարկաբեկում՝ հնարավոր բոլոր միջոցներով,
բ/ Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի նսեմացում և վարկաբեկում,
գ/ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը նախկինների վրա դնելու մոլուցք...
Շարքը կարող ենք շարունակել: Մենք՝ անհատ հետազոտողներս, չպետք է թույլ տանք և մեր հնարավորությունների ու ճանաչելիության սահմաններում կանխենք պատմությունը վերանայելու իշխանական ճիգերը:
Հերթական անգամ եմ նշում, որ այս իշխանությունները ձեռնամուխ են եղել մեր պատմությունը վերանայելու և ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ներդնելու օրակարգին:
Նույնն արել են նախկին իշխանությունները, կոմունիստները, բոլշևիկները...
Երբ մեր հարևանները խեղաթյուրում են մեր պատմությունը, մենք շատ ենք նեղվում: Բայց ավելի շատ պետք է նեղվենք, երբ մեր պատմությունը խեղաթյուրում են մեր հաջորդական իշխանությունները»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան