Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ԵԽ-ից ՌԴ-ի դուրս գալուց հետո նույնը պետք է աներ նաև Հայաստանը»․ Հայկ Այվազյան

«ԵԽ-ից ՌԴ-ի դուրս գալուց հետո նույնը պետք է աներ նաև Հայաստանը»․ Հայկ Այվազյան
85
Այսօր, 02:06

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսելով Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ հիշեցի, որ տարիներ շարունակ Հայաստանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդում ներկայացվում էր որպես ՀՀ ճկուն արտաքին քաղաքականության դրսևորում, դիվանագիտական հաջողություն, հատկապես, եթե մի երկու «հայանպաստ» ձևակերպումներ էր հաջողվում ընգրկել բանաձևերում։
Իհարկե, վերջում տեսանք, թե ինչպես ԵԽ-ը մեկ ակնթարթում աղբամանն ուղարկեց բոլոր այդ ձևակերպումները։
ԵԽ-ում և ԵԽԽՎ-ում տեղի ունեցող թատերական ներկայացումներով Արևմուտքը ՀՀ քաղաքական դաշտի մոտ ձևավորում էր իրական քաղաքականությանը մասնակից լինելու պատրանք։ Այնինչ դրանով մենք պարզապես ցրում և վատնում էինք մեր ուժերը՝ դրանք մեկ՝ Ռուսաստանի ողղությամբ կենտրոնացնելու և ամրության իրական պաշար ստեղծելու փոխարեն։
Իհարկե, Հայաստանը չէր կարող Ռուսաստանից առաջ ընկնել, սակայն ճկուն արտաքին քաղաքականությունը կլիներ այն, որ 2022թ.-ին ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալուց հետո նույնը աներ նաև Հայաստանը։
Եթե 2022թ.-ի դրությամբ Հայաստանն այդ ամենին ընդունակ լիներ, ապա դրանից առաջ չէր լինի ոչ 2018թ.-ը, ոչ 2020թ. պատերազմը»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան