Օտարազգի քաղաքացուն խաբելով տարել է իր այգի ու կողպել դարպասները

Քննչական կոմիտեն հայտնում է․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Մ.-ն, իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարազգի քաղաքացուն, կանգ է առել և պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի և կողպել տարածքի դարպասները:
Այնուհետև, Հ.Մ.-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է, օգնություն կանչել և թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո Հ.Մ.-ն դադարեցրել է դրանք և բացել այգու դարպասները:
Նախաքննության ընթացքում Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
166Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
27330.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
44428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
46228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
49427.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
44127.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
37127.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
37827.10.2026, 10:12