Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Շրջանառության մեջ է դրվում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը

Շրջանառության մեջ է դրվում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը
131
Այսօր, 10:54

2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:

Դիմերեսին Արագած լեռն է, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատողը:

Դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: