Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Տաղավարները քանդում են, տեղը էլիտար շենք կառուցե՞ն»․ հարց՝ Ռուբեն Խոջայանին

«Տաղավարները քանդում են, տեղը էլիտար շենք կառուցե՞ն»․ հարց՝ Ռուբեն Խոջայանին
195
Այսօր, 11:42

Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ սկսվել են Գնունու շուկայի առաջին շարքի տաղավարների ապամոնտաժման աշխպատանքները։

Աշխատակիցները լրագրողներին հայտնել էին, որ չեն հասցրել կրպակներից շատ իրեր դուրս բերել, քանի որ քիչ ժամանակ է եղել իրենց տրված, նրանք դժգոհել են նաև, քանի որ տարիներ շարունակ տաղավարները վարձակալել ու հարկեր են վճարել։

«Քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Երևանի Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
Նշվեց նաև, որ ապամոնտաժման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձանցից:
Հարցին՝ ճի՞շտ է, որ տաղավարները քանդում են, տեղը էլիտար շենքեր կառուցեն, Խոջայանը պատասխանեց, որ դրանք ենթադրություններ են, նման ծրագիր չկա։

Քաղաքապետարանը քանդում է Գնունու շուկայի տաղավարները