Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Դիահերձարան տանելու համար թող 70 կմ գնան․ տրանսպորտ կա, ավտո կա»․ Հռիփսիմե Հունանյան

«Դիահերձարան տանելու համար թող 70 կմ գնան․ տրանսպորտ կա, ավտո կա»․ Հռիփսիմե Հունանյան
145
Այսօր, 11:54

Ազգային ժողովում քննարակվում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ ՔՊ-ն առաջադրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։
Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց նրան՝ ներկայացնելով Վարդենիսում դիահերձարան չլինելու խնդիրը։
«Իսկ ի՞նչ խնդիր կա, որ Վարդենիսից հանգուցյալին տանում են Մարտունու դիահերձարանում հերձելու։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա՞, ձեր շենքում որ մարդ է մահանում, հանում մտցնում եք դիահերձարան, ինչ որ մի ճանապարհ չեք գնո՞ւմ։ ՀՀ-ն էնքան մեծ չի, որ մարդիկ 70 կմ չկարողանան գնան ինչ-որ մի տեղ հասնելու համար, տրանսպորտ գոյություն ունի, ավտո կա»,- այսպիսինն էր ՔՊ-ական պատգամավորի պատասխանը։

«Դիահերձարան տանելու համար թող 70 կմ գնան․ տրանսպորտ կա, ավտո կա»․ Հռիփսիմե Հունանյան