Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Այսօր կաթնամթերքը թանկացել է»․ Հովսեփ Կուբատյան

«Այսօր կաթնամթերքը թանկացել է»․ Հովսեփ Կուբատյան
139
Այսօր, 13:18

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր թանկացել է կաթնամթերքը։ Պատճառը՝ հոկտեմբերի 1-ից կաթնամթերքի պարտադիր դրոշմավորումն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած մենաշնորհը 44 օրյա պատերազմից 3 օր անց, երբ երկրում գրեթե անկառավարելի իրավիճակ էր և խուճուճ սխեմաներով ընտրված ընկերությունը։
Օրինակ՝ առավոտյան արդեն իսկ «Մարիաննա» կաթնաշոռը 560 դրամից դարձել է 600 դրամ, թթվասերը՝ 660 դրամից 700 դրամ և այսպես շարունակ։
Ուշագրավ է սակայն, որ QR կոդերը ստանալու և տպագրելու համար տնտեսվարողները վճարում են 4.2 դրամ ստանալու և 2.2 դրամ տպագրելու համար։ Այսինքն՝ 1 միավոր ապրանքի վրա QR կոդ փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ, սակայն թանկացումն շատ ավելի զգալի է։
Ուշագրավ է նաև, որ QR կոդ ստանալու համար տնտեսվարողները վճարում են մասնավոր ընկերությանը, որը հռչակվել է ազգային օպերատոր և օրենքով մոնոպոլիստ է։
Շատ ավելի ուշագրավ է, թե ոնց է ընտրվել ազգային օպերատորը և ովքեր են այս գերշահավետ մենաշնորհ բիզնեսի սեփականատերերը, որոնցից մեկը նաև մրցութային հանձնաժողովի մեջ է եղել, երբ ընտրվում էր մենաշնորհը»։

Աղբյուրը`   Հովսեփ Կուբատյան