Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան

«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
106
Այսօր, 14:06

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օահնայնի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։
Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։
Ողբերգական դեպքից անցել է ութ օր և ի հեճուկս ՔԿ նախագահի հայտարարության, Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։
Ավելին՝ Դատարանը առկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը և կալանքի միջնորդությունը բավարարել նաև այդ հիմքով։
Այսպիսով, ըստ ՔԿ նախագահի հայտարարության՝ Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող։ Ինչպե՞ս, չգիտեմ»։