Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«23 հաստատված գերիներ ունենք Ադրբեջանում, բայց 80 անձի մասին փաստեր կան»․ Սիրանուշ Սահակյան

«23 հաստատված գերիներ ունենք Ադրբեջանում, բայց 80 անձի մասին փաստեր կան»․ Սիրանուշ Սահակյան
131
Այսօր, 14:12

«Ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայի Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Սակայն սա չի նշանակում, որ ի սկզբանե գերևարվել են և դեռևս Ադրբեջանում պահվում են բացառապես 23 հայեր, ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացման ենթարկված գերիներ, և առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում»,- Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց իրավունքների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ «Ֆիքսենք, որ Ադրբեջանը այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է ինչպես 44-օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023թ․ զարգացումների հետևանքով գերևարված, ձերբակալած, կալանորված հայերին»,- պարզաբանել է Սիրանուշ Սահակյանը։

wQ_aF0c7b8I