Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է սպանությունների «Showroom»»․ Արթուր Սուքոյան

«Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է սպանությունների «Showroom»»․ Արթուր Սուքոյան
123
Այսօր, 16:48

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է սպանությունների «Showroom»։ Սպանությունների դեպքերով այս իշխանությունը փորձում է տարբեր կերպ արդարանալ՝ «դե վենդետա էր», «դե սա ուրիշ բան էր», «մենք էլ ոչինչ չէինք կարող անել» և այլն։ Իսկ իրական խնդիրը հենց այն է, որ իշխանությունները չեն տեսնում իրենց կապը դրանց հետ, չեն հասկանում, որ անվտանգությունը միայն Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունը չէ։
Օրինակ՝ նախագահ Քոչարյանի ութ տարիների կառավարման ընթացքում կանխամտածված սպանությունների և մահափորձերի թիվը նվազել էր 39%–ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի օրոք այդ ցուցանիշը աճեց 94%–ով։
Չնայած չարախոսները կասեն՝ «դե Քոչարյանը դրա հետ կապ չունի, աշխարհում ընդհանուր այլ իրավիճակ էր, բարենպաստ պայմաններ էին բան...», բայց ցանկացած սթափ մտածող մարդ հասկանում է, որ թե՛ զգալի նվազումը, թե՛ զգալի աճը ուղղակիորեն կապված են իշխանությունների աշխատանքի որակի և պետական համակարգի կազմակերպվածության հետ։
Սարսափելի է պատկերացնել, որ այս թվերի ետևում իրական մարդիկ են՝ տասնյակներով ավելացած սպանություններ, բազմաթիվ խախտված կյանքեր, ողբերգության մեջ հայտնված ընտանիքներ, որբացած երեխաներ։ Սա պարզապես թվեր չեն՝ սա ազգային անվտանգության ճգնաժամ է։
Այսօր, երբ պետական կառույցները հիմնականում զբաղված են վարչապետի անձնական անվտանգության պահպանմամբ, այլ ոչ թե հանրային կարգի և քաղաքացիների պաշտպանության ապահովմամբ, արդյունքը դառնում է այսպիսին։
Հ.Գ. Նույնիսկ արձանագրվել էր դեպք, երբ մարդու մահվան դեպքը տեղի է ունեցել հենց վարչապետի «անվտանգության» ապահովման արդյունքում»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան