Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Տիկինը պարզ ձևով բացատրեց՝ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ»․ Քրիստինա Վարդանյան

«Տիկինը պարզ ձևով բացատրեց՝ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ»․ Քրիստինա Վարդանյան
126
Այսօր, 15:36

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել՝ կից գրելով․ «Տիկինը պարզ ձևով, երկրի թիվ մեկ ամբիոնից բացատրեց, որ օրենքներ կարդալը դժվար չէ, բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, եթե կառավարման ձիրք ունես, լիովին բավարար է երկրի օրենսդիր մարմնում առողջապահական ոլորտի բարեփոխումների հանձնաժողովը ղեկավարելու համար։ Ադմինիստրատիվ փորձն էլ ունի՝ ավագ բուժքույր էր։ Բժիշկական ծանրագույն կրթության իմաստազրկման վառ օրինակ է։
Ամենայն հարգանքով բուժքույրերի կարևորագույն աշխատանքի նկատմամբ։ Այդ փորձով, ձիրքով և ինքնավստահությամբ ՀՀ Բուժքույրերի միավորման նախագահի շատ լավ թեկնածու է։
Մեր բակը հիշեցի.
- Լսի, Հրանտ, դու ինչի դեպուտատ չես դառնում։
- Տեր չունեմ…»։