Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը
136
Այսօր, 15:54

Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական բռնցքամարտի լավագույն մարզիչներից մեկը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը։ «Նրա դերը անչափ մեծ է հայկական բռնցքամարտի զարգացման գործում։ Նրա սաները մշտապես փայլել են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ նվաճելով ամենաբարձր հարգի մեդալներ։ Պավլիկ Ղարսլյանը երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ցավակցություն է հայտնում ինչպես անվանի մարզչի ընտանիքին ու հարազատներին, այնպես էլ հայկական բռնցքամարտի ամբողջ ընտանիքին»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։։