«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ»․ Արսեն Թորոսյան
![]() 108 Այսօր, 17:12 «Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ։ Մենք հանդիպել ենք ուրիշ երկրի նախարարի հետ և ես չեմ որոշում, այդ նախարարները ովքեր են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր և Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար, հակահայ դիրքորոշումներով հայտնի Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հանդիպման հետ կապված քննադատություններին։ «Հաշվի առնելով նորմալացման գործընթացը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, մեր շատ պաշտոնյաներ իրար հետ շփվում են, տարբեր նախարարություններ, մենք նույնպես սկսել ենք շփումները, որոնք միգուցե հետագայում ինչ-որ արդյունք տան։ Սա առաջին հանդիպում է եղել, ըստ էության՝ քաղաքավարական։ Եթե կլինեն արդեն բովանդակային թեմաներ, այդ թվում, որոնք կարող են օգնել մեր քաղաքացիներին, Թուրքիայում, ինչ-որ հարցերում օգտակար լինելուն՝ դրանցով կզբաղվենք»,- մեկնաբանել է նախարարը։ Փաստորեն դուք հանդիպել եք մի մարդու հետ, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ դիտարկել են լրագրողները։ «Իսկ Թուրքիայում ո՞վ չի ժխտում ցեղասպանությունը։ Կարո՞ղ եք ցանկ տալ, նրանց հետ միայն հանդիպենք»,- հակադարձել է Թորոսյանը։ |
«Պետք է կանխենք պատմությունը վերանայելու իշխանական ճիգերը»․ Թաթուլ Հակոբյան
5417:54ԿԳՄՍ նախարարության պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ
8317:24«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
9617:12«Լավ որոշում․ 25 տարի այդտեղ խոզանոց էր»․ Կարեն Քոչարյան
10917:00Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում
13216:54«Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է սպանությունների «Showroom»»․ Արթուր Սուքոյան
10716:48Եվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջել
15116:18«Հունգարիայի իշխանությունները պարտավոր են ներողություն խնդրել հայ ժողովրդից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
15516:06