ԿԳՄՍ նախարարության պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ
![]() 96 Այսօր, 17:24 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4.501.550 ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել և փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Վերը նշված հանցավոր արարքների համար երկու պաշտոնատար անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Պետությանը պատճառված 4.501.550 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |
«Կեղծված անձնագրերը կարող են գործադրվել ընտրություններում». Գևորգ Դանիելյան
6418:18«Պետք է կանխենք պատմությունը վերանայելու իշխանական ճիգերը»․ Թաթուլ Հակոբյան
10917:54ԿԳՄՍ նախարարության պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ
9617:24«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
10917:12«Լավ որոշում․ 25 տարի այդտեղ խոզանոց էր»․ Կարեն Քոչարյան
13317:00Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում
15516:54«Այս իշխանությունը Հայաստանը դարձրել է սպանությունների «Showroom»»․ Արթուր Սուքոյան
12916:48Եվրոպական դատարանը Բաքվից հայ գերիների մասին հաշվետվություն է պահանջել
18716:18