«Կեղծված անձնագրերը կարող են գործադրվել ընտրություններում». Գևորգ Դանիելյան
![]() 106 Այսօր, 18:18 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի՝ դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան՝ շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Ի դեպ, այս երկրում կեղծ փաստաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված կեղծ փաստաթղթերի համաներում են հայտարարում, որպեսզի կարողանան գոնե դրա մի մասը դուրս բերել շրջանառությունից, բայց, ինչպես վկայում են հիշյալ բացահայտումները, թուրքական ներկրումներով շատ արագ լրացվում է այդ բացը։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |
«Մարդը էլ ոնց խոստովանի, որ ինքն է խուրդել Արցախը». Արգիշտի Կիվիրյան
1420:00ԱՄՆ-ն արգելափակել է իրանական բանակի միջազգային մատակարարման շղթան
4119:56«Կեղծված անձնագրերը կարող են գործադրվել ընտրություններում». Գևորգ Դանիելյան
10618:18«Պետք է կանխենք պատմությունը վերանայելու իշխանական ճիգերը»․ Թաթուլ Հակոբյան
13317:54ԿԳՄՍ նախարարության պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ
9917:24«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
11617:12«Լավ որոշում․ 25 տարի այդտեղ խոզանոց էր»․ Կարեն Քոչարյան
15717:00Վեհափառի նախկին գավազանակիրը պաշտոն է ստացել Կառավարությունում
18216:54