ԱՄՆ-ն արգելափակել է իրանական բանակի միջազգային մատակարարման շղթան

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական ռազմարդյունաբերական համալիրի միջազգային մատակարարման շղթաներում ներգրավված 21 ընկերությունների և 17 անձանց նկատմամբ, հայտարարել է գերատեսչությունը։
Տեղեկատվության համաձայն՝ սահմանափակումները վերաբերել են Իրանի, Չինաստանի, Հոնկոնգի, Գերմանիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի և Ուրուգվայի կազմակերպություններին և միջնորդներին, որոնք զբաղվում են բալիստիկ հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ուղղաթիռների և ռազմական ինքնաթիռների արտադրության համար տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարմամբ։
Վաշինգթոնը շեշտում է, որ այս ցանցերի գործունեությունը «նպաստում է Իրանի ռազմական կարողությունների զարգացմանը և սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի զինվորական անձնակազմի, նավերի և քաղաքացիական անձանց համար»։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված ընկերությունների և անհատների բոլոր ակտիվները ենթակա են արգելափակման ԱՄՆ-ում, և նրանց հետ ցանկացած գործարք արգելված է։
Այս սահմանափակումների խախտումը կարող է հանգեցնել քաղաքացիական կամ քրեական պատասխանատվության, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառմանը, նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
5521:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
6720:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
7019:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
6719:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
8117:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8317:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8216:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
8116:30