«Ղարաբաղի հարցը օգտագործվել է որպես թոկ՝ Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() 402 Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ., 20:00 «Երբ 2022-ին հասկացանք, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել, չի կատարում և չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետև հասկացանք, որ հույսներս մենք մեզ վրա պիտի դնենք, և հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք (ընդդիմադիրները-խմբ.) իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, ոչ մի բան էր, ընդամենը գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դեռ 2021-ին կամ 2022-ին ասել եմ՝ ինչքան էլ դառը լինի, մենք պետք է առերեսվենք, որ Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար: Դուք էլ եղել եք այդ թոկի թելերը։ Ավելի պարզ ի՞նչ է պետք»,- ասաց Փաշինյանը հավելելով՝ լսումներ կազմակերպեք, գամ բոլոր հարցերին պատասխանեմ։ Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Փաշինյանը նաև ընդգծեց․ «Դուք այդ թոկի պարաններն եք՝ ձեր նախկին երեք՝ այլևս բացահայտված, այսպես կոչված, «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են այն բանի համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար»: |

«Փաշինյանի ուշացած ցավակցության առեղծվածը»․ Արմեն Աշոտյան
6222:42
ԱՄՆ-ը փակել է իր դեսպանատունը Լիբանանում
10622:15
Լավրովը և Արաղչի քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
11321:57
«Հայաստանյան ռեժիմը, ստորադասելով արտաքին վտանգները, իրականությունը ներկայացնում է այլ տրամաբանությամբ»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
10421:30
ԱՄՆ-ն և Իսրայելը ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին
15221:03
«Ոչ ֆորմալ հանդիպում Իրակլի Կոբախիձեի հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12720:36
«Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք ուրիշների մասին»․ Արման Աբովյան (տեսանյութ)
12320:33
«Այլևս ասելիք չունեմ Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում»․ Սամվել Հակոբյան
11020:24
