Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Չեմ իջնի իրենց մակարդակին․ ո՞վ է ասել «գուբերնիա»»․ Վարդան Ղուկասյան

«Չեմ իջնի իրենց մակարդակին․ ո՞վ է ասել «գուբերնիա»»․ Վարդան Ղուկասյան
97
Այսօր, 21:36

«Ես չեմ իջնի իրենց մակարդակին, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց կարող եմ պատասխանել բոլորին՝ մեկ առ մեկ։

Եթե ՀՀ վարաչապետն ասում է «պետքէ դուրս շպրտվի» 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

Վարդան Ղուկասյանը, արձագանքելով Ազգային ժողովում Փաշինյանի արած հայտարարությանը, ասաց.

«Ինչ վերաբերում է հաստագլխին, նրա մակարդակին էլ չեմ ուզում իջնել։ Սրանք երկու օր է խառնվել են իրար, ասում են՝ Վարդան Ղուկասյանը չի իջնում ամբիոնից, սրանք էլ բան ու գործ չունե՞ն, էս երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ և արտաքին, և ներքին։

Վարդան Ղուկասյանն ի՞նչ վատ բան է ասել, այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևիցե բան ասել։ Երբ ես ասում եմ միություն, այդ միությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևէ այլ երկիր հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա․․․ Ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել»։

«Չեմ իջնի իրենց մակարդակին․ ո՞վ է ասել «գուբերնիա»»․ Վարդան Ղուկասյան