«Գործում է զանգվածներին մոլորեցնելու ու այդ կերպ կառավարելու սխեման». Արգիշտի Կիվիրյան
![]() 76 Երեկ, 22:36 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք կարճի մեջ մի բան բացատրեմ, ինչը լայն զանգվածները չեն հասկացել։ Նայեք, եթե պետությունը քաղաքացու առաջ կատարում է իր հիմնական գործառությունը, այն է՝ ապահովում է անվտանգությունը եւ բարգավաճումը, ապա մարդիկ էլ հենց իրենց շահերից ելնելով ամեն գնով շահագրգռված պաշտպանում են այդ պետությունը։ Ով ասի կամ չասի, մարդիկ վիզ են դնելու նման պետության համար, ոնց որ Շվեյցարիայում։ Իսկ եթե պետությունը համառորեն չի իրականացնում իր այդ գործառույթները, ինքն սկսում է մարդկանց մեջ քարոզել եւ ներդնել, այսպես կոչված, հայրենասիրությունը, որ մարդիկ առանց հարցեր տալու կուրորեն՝ որպես գործիք, ծառայեն ու զոհաբերվեն հանուն մի պետության, որը իր հերթին իրենց ոչինչ չի տալիս, մենակ քամում ա հասարակության հյութերը։ Իսկ որպեսզի այս ամենը լայն զանգվածները չընկալեն ու պետությանն անհարմար հարցեր չտան, այդ լայն զանգվածներին պետք ա մշտապես պահել անգրագետ վիճակում, քանի որ գրագետ մարդուն նման պրիմիտիվ սխեմաներով չես շահագործի։ Այնպես որ, սա դասական աքսիոմ ա, որ երբ պետությունը բոլորին փորձում ա սարքել անգրագետ ու հայրենասեր, ապա նշանակում ա, որ ոչ միայն չի կատարում, այլեւ չունի ցանկություն կատարելու քաղաքացիների առաջ իր հիմնական գործառույթները։ Ընդ որում, եթե ուշադիր նայեք, նույն Նիկոլը ողջ օրը քարոզում ա հայրենասիրություն, ուղակի ինքը դա հակադրում է ազգայնականությանը՝ դաշտ նետելով «սուվերեն հայրենասիրության» մոդելը, որը հակադրում ա նախկիններին «ազգայնական հայրենասիրության» մոդելին։ Բայց, երկու դեպքում էլ, գործում է զանգվածներին մոլորեցնելու ու այդ կերպ կառավարելու նույն սխեման... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |
«Սրբուհի Գալյանին կաջակցենք». Դանիել Իոաննիսյան
94Երեկ, 23:12«Դնչկալ հագցնելու ժամանակն է». Ռուբեն Ռուբինյան
107Երեկ, 23:06Boeing-ը Փենթագոնից կստանա 123 միլիոն դոլար հակաբունկերային ռումբերի պաշարը լրացնելու համար
166Երեկ, 22:58Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի դեմ
103Երեկ, 22:48«Գործում է զանգվածներին մոլորեցնելու ու այդ կերպ կառավարելու սխեման». Արգիշտի Կիվիրյան
73Երեկ, 22:36«Պետք է լրջորեն զբաղվեն հանցագործությունների կանխման աշխատանքներով». Արա Զոհրաբյան (լուսանկար)
61Երեկ, 22:30«Դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում». Հայկ Կոստանյան
120Երեկ, 22:24ԱՄՆ-ն և նրա միջազգային կոալիցիոն դաշնակիցները կրճատում են ռազմական առաքելությունն Իրաքում
142Երեկ, 21:58