Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի դեմ

Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի դեմ
115
Երեկ, 22:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի։
Նա Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար։ Թովմասյանը նաև պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 մլն դրամ, որից 3 միլիոնը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Սամվելի Շիլաջյանին։