«Սրբուհի Գալյանին կաջակցենք». Դանիել Իոաննիսյան
![]()  245  Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ.,  23:12 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ԵԽ-ի ու Վենետիկի հանձնաժողովի հետ միասին ձև գտնի, որ պետությունը պատշաճ վերահսկի կուսակցությունների ֆինանսավորումը։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին քաղհասարակությունը գտել ու նախապատրաստել էր այդ կարգավորումները, Արդարադատության նախարարությունը դրանք ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով, վերջինս օրհնել էր դրանք, բայց վերջին պահին «Իմ քայլը» խմբակցությունը նախագծից հանեց այդ կարգավորումների մեծ մասը։ Ընդ որում, իշխող խմբակցությունը կուսակցությունների ֆինանսավորման մասով Քրեական օրենսգրքում թողեց առաջարկվող 4 հոդվածներից միայն մեկը, որը կիրառելի էր միայն ռեալ դրամահավաք անող, «սպիտակով» աշխատող կուսակցությունների համար/դեմ (որով էլ հետո ՔՊ-ի դեմ գործ հարուցվեց)։ Իսկ այն հոդվածները, որոնցով կդատվեին լրիվ «սևով/քեշով» գործողները, գրանցում չունեցող, բայց փող ծախսող դե-ֆակտո կուսակցությունները և, ամենակարևորը, փաստացի քարոզարշավ անող, բայց կուսակցության հետ ֆորմալ կապ չունեցող «երրորդ անձինք», դուրս մնացին նախագծից։ Լավ է, որ 4,5 տարի անց եկավ այս կարգավորումները բերելու գիտակցումը (չնայած, եթե Մոլդովան չլիներ, կարող է էլ ավելի ուշ գար այս ընկալումը)։ Տիկին Սրբուհի Գալյանին կաջակցենք, որ դրանք օր առաջ մշակվեն և ընդունվեն»։ Աղբյուրը`    Դանիել Իոաննիսյան 	 | 

«Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են ՀՀ-ի պարանոցի պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում»․ Արթուր Խաչատրյան
1512:00
«Կուսակրոնությանը դեմ եմ, իսկ Կտրիճի հեռանալուն՝ կողմ»․ Կարապետ Ռուբինյան
5411:48
«Հարցեր կան, որոնք ամեն օր պետք է տալ Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
6311:30
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածել է Դնեպրոպետրովսկին (լուսանկար)
9611:26
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
11011:06
«Բոլորս շոկի մեջ ենք»․ ծափաթաղցի կանայք՝ Տիգրանի սպանության մասին
12010:18
Պոկել Մայր Աթոռից և դարձնել իր «կրոնի» հետևորդ. «Հրապարակ»
10509:18
Հոգևորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ «Ժողովուրդ»
14309:12
