«Արարատը մեր աչքերում» միջոցառում` Մայր աթոռի բակում

Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տները և «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը համատեղ, նախատեսում են Հայորդյաց տների երեխաների մասնակցությամբ իրականացնել՝ «Արարատը մեր աչքերում» հոգևոր և կրթամշակութային ծրագիր, որն ուղղված է երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մեր մշակութային ժառանգության ամրապնդմանը և հոգևոր դաստիարակությանը:
Մեկօրյա հոգևոր-կրթամշակութային նախագիծը նախատեսում է շուրջ 150 երեխայի մասնակցություն՝ ստեղծագործական աշխատարաններով, բացօթյա նկարաշարով և խորհրդանշական ցուցադրությամբ։
Միջոցառման ընթացքում երեխաները հայացքը դեպի Արարատ լեռն ուղղած՝ կպատկերեն այն իրենց գեղարվեստական ընկալմամբ։
Արարատ լեռը հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ոչ միայն հայ ժողովրդի պատմությանը, այլև ապրել յուրաքանչյուր հայի հոգու մեջ։ Նախաձեռնությունը միտված է ազգային ինքնության, արվեստի, կրթության և խաղաղ ինքնարտահայտման խթանմանը։
Միջոցառումը նախատեսված է իրականացնել Ս․ Էջմիածնի Մատենադարանի հարակից տարածքում։
Միջոցառումը կիրականացվի ս/թ․ հոկտեմբերի 2-ին։ Սկիզբը՝ ժամը 16։00-ին։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
181Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
77815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
48813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
51912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
46912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59810.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78208.09.2026, 23:12