Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այս մարդը դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու»․ Մարգարիտ Եսայան

«Այս մարդը դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու»․ Մարգարիտ Եսայան
116
Այսօր, 17:12

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Զանգեզուրի միջանցքը» նիկոլի ֆռռիկների խաչմերուկում․
Այս մարդը դատապարտված է մշտապես ինքն իրեն հերքելու, դատապարտված է ահռելի վախի մեջ ապրելու, դատապարված է ստերի բեռի տակ կքելու, դատապարտված է կզած, չոքեչոք ամբողջ աշխարհի առաջ «տուֆտելու»։ Իր ֆռռիկները ամեն անգամ փորձում է ոչ միայն մեր երկրում, մեր ժողովրդի, այլև միջազգային հանրության վրա ծախել։
ՄԱԿ-ում, ապա Ստրասբուրգում և ամեն տեղ, առանց ամոթի, կանգնում և ստերի հերթական տոպրակը բացած բարբաջում է։
Նյարդային է, ինքնատիրապետումը կորցրած։
Գիտե՞ք ինչու։ Ոչ, ոչ թե էն պատճառով, որ մեր երկիրը բերել-հասցրել է էս անդունդի եզրին, այլ, զուտ իր նեղ-անձնական նկատառումներով։ Էս մարդը կրկին ուզում է «ընտրվել» և նա այդ հնարավորությունը կապում է բացառապես ադրբեջանա-թուրքական իր հովանավորների հետ։
Հասկանում է, որ այլևս երբեք հայ մարդը իրեն ձայն չի տա, կթքեն ու ձայն չեն տա։ Իր հույսը դեռ իր ձեռքում պահած՝ ադմինիստրատիվ ռեսուրսն է և իր քիրվաները։
Էս մարդը էնքան է մոլորված, որ մեկ ներքին լսարանի համար է իբր չքմեղանում, թե չկա «Զանգեզուրի միջանցք», դուք մի լսեք՝ ադրբեջանն ինչ կուզի թող անունը թող դնեն, /զուգահեռը հիշեք՝ «եթե պարտվենք՝ մեզ պարտված չենք համարի»/ ու, որպեսզի ալիևը էլի թուքումուր չտա, մյուս կողմից էլ խոստանում է կրկին «վարչապետ» դառնալուց անմիջապես հետո փոխել ՀՀ Սահմանադրությունը այնպես, ինչպես ուզում են մեր թշնամիները։
Էս մարդը դիվանագիտությունը, արտաքին կապերը, համամարդկային ընդունված բոլոր չափանիշները իջեցրեց իրենց գյուղի կովի արտաթորանքի մակարդակի։
Ինքը էդ ա հասկանում։
Իրեն ոչ պատմություն է պետք, ոչ արժանապատվություն և ոչ հայրենիք։
Իրեն պետք է մի աթոռ և մի մուրճ, որով կրկին կվախեցնի իր կրունկի տակ կզած դատավորներին, քպ-ականներին, «մտավորականներին»։
Ինքը այդպես էլ չհասկացավ, որ իր այդ «մուրճի» վրա նորմալ հայ մարդը, հարյուր-հազարավոր քաղաքացիներն այլևս թքած ունեն։
հ․գ․ Ուստի՝ սրա կառավարությանը և անձամբ իրեն անվստահություն հայտնելը մնում է միակ և հնարավոր տարբերակ՝ այս ամենից ազատվելու համար»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան